ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Համերգ նվիրված Արցախին ու նրա հերոսներին

Համերգ նվիրված Արցախին ու նրա հերոսներին
13.03.2024 | 11:02

Օրերս Ամստերդամի Prinsengracht-ի De Duif եկեղեցական սրահում գեղեցիկ ու հուզիչ համերգային ծրագիր մատուցեցին մեր հայրենակիցները՝ հայտնի թավջութակահար Սևակ Ավանեսյանը, խոստումնալից սոպրանո՝ Միլենա Բեգլարյանը և դաշնակահար՝ Աննա Եդիգարյանը:

Համերգային ծրագրում տեղ էին գտել Բախի, Գյորգի Լիգետի, Տոմազո Ալբինոնի, Գասպար Կասադոի,Կոմիտասի, Աշոտ Սաթյանի ստեղծագործությունները, հնչեցին նաև շարականներ և ժողովրդական երգեր: Ամստերդյան այս համերգը նվիրված էր Արցախին ու նրա հերոսներին:

Արցախ, որ 44 օր շարունակ հերոսական ոգով մարտնչեց անհավասար պատերազմում: Չնայած կորսված հայրենիքին Արցախն ու արցախցին ոգով ու հերոսությամբ մնացին անպարտ, մեր հազարավոր հայորդիներն անմահացան մարտի դաշտում: Արցախի այս ցավն ու տխրությունը, մեր հերոսների համառ ոգին ու անկոտրում կամքը արտացոլված էր երաժիշտների կատարումներում, այն մասին, թե ինչպես 120.000 մարդ դիմացավ սովին իննամսյա շրջափակման ընթացքում, ինչպես, ի վերջո, ստիպված եղան լքել իրենց երկիրը, ընդհանուր ուղերձն այն էր, որ չնայած անհաջողություններին, տուն վերադառնալու հավատը կա և մնում է:
Գեղեցկությունն ու սարսափը բախվում են այս հուզիչ համերգին, որտեղ արտիստներն իրոք օգտագործեցին իրենց երաժշտական տաղանդը՝ ներկայացնելով Արցախի պատմության և պայքարի մասին, որը հարգանքի տուրք է նրա ժողովրդի տոկունությանը և խիզախությանը: Հարկ է հիշեցնել, որ տաղանդավոր Սևակ Ավանեսյանը իր հնամենի գործիքով 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի հրետակոծված Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում կատարել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, որի տեսանյութը տարածվեց ամբողջ աշխարհում:
Ամստերդամյան այս բեմի համերգը ևս ստացվեց ու ծառայեց իր նպատակին: Հանդիսատեսը մաս դարձավ երաժիշտների հույզերին ու ապրումներին, հոտնկայս երկար ծափահարությունները կատարված աշխատանքի գնահատանքն էին:
Համերգը կազմակերպել էր Hayinvicta կազմակերպությունը Stichting Sint Grigor Narekatsi հիմնադրամի հետ համատեղ։
Համերգի ողջ հասույթը տրամադրվում է Կապանի ամենամյա միջազգային երաժշտական փառատոնին:

Hay AZIAN

Դիտվել է՝ 3021

Մեկնաբանություններ